Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Գայանե» բալետը Արամ Խաչատրյանն ավարտել է Հայրենական պատերազմի ժամանակ, պրեմիերան կայացել է հենց այդ շրջանում»

«Գայանե» բալետը Արամ Խաչատրյանն ավարտել է Հայրենական պատերազմի ժամանակ, պրեմիերան կայացել է հենց այդ շրջանում»
08.04.2016 | 09:38

«Այս պատերազմական վիճակում մենք՝ արվեստագետներս, մեր երաժշտությամբ պետք է բարձր պահենք ազգի մարտական ոգին: Երաժշտությունը չպետք է դադարի: Չմոռանանք պատմության հանճարեղ ստեղծագործություններից, օրինակ, «Գայանե» բալետը. Խաչատրյանն այն ավարտել է Հայրենական պատերազմի ժամանակ, իսկ պրեմիերան էլ կայացել է հենց այդ շրջանում, Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան նույնպես այդ տարիներին է գրվել, նաև՝ Աշոտ Սաթյանի «Մարտիկի երգը»: Օրինակները շատ են: Հենց արվեստի միջոցով ու շնորհիվ այստեղ՝ թիկունքում, մենք պետք է համախմբվենք, ուստի, կարծում եմ, փառատոնը մեր ժողովրդին հոգևոր ուժ կտա»,- լրագրողների հետ զրույցում նշել է ՀԿՄ նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ, նշելով, որ մեր երկրի անկախության 25-ամյակին նվիրված հայ ժամանակակից երաժշտության փառատոնը կմեկնարկի «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ ապրիլի 8-ին, ժամը 19:00-ին:
Առաջին անգամ կհնչեն 40 կոմպոզիտորների ստեղծագործություններ: Փառատոնային 6 համերգների ընթացքում երաժշտասեր հանրությունը կունկնդրի ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային, խմբերգային երաժշտություն: «Պրեմիերա» խորագիրը կրող փառատոնն առանձնանում է նրանով, որ ստեղծագործությունների մեծ մասը կկատարվի առաջին անգամ, իսկ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական երիտասարդական, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբերի, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային երգչախմբերի, ինչպես նաև առաջատար երաժշտական խմբերի ու մենակատարների կատարմամբ: Փառատոնային մեկ համերգ էլ կնվիրվի տարվա հոբելյաններին:
Հայ ժամանակակից երաժշտության տարածման ու հասանելի դարձնելու համար, կոմպոզիտորների միության որոշմամբ, բոլոր համերգները կլինեն բացառապես անվճար:
Փառատոնը կազմակերպում է կոմպոզիտորների միությունը` մշակույթի նախարարության աջակցությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ